Ղարաբաղյան հիմնահարց

Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը 

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջնային հարցն այն է ՝ պատրա՞ստ են, արդյոք, դրան հակամարտող կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը: Խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, Ռուսաստանն իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, և հավելել. «Առայժմ մենք ինքներս դեռ պատասխանը չենք լսել»:

Տեղադրություն

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում