Ռուսաստան

ԱՄՆ-ն նախկինի պես թույլ չի տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին. Բայդեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն նախկինի պես թույլ չի տալիս իր զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը հավանություն չի տվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին իր զենքով հարվածներ հասցնելուն․ այդ դիրքորոշումը չի փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։ 

Վերջերս Բայդենը փոխել էր իր դիրքորոշումը և թույլ էր տվել, որ Կիևն ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնի ռուսական թիրախներին ուկրաինական Խարկովի մարզի մերձակայքում, որտեղ վերջերս ինտենսիվ մարտեր են ընթանում։

«Խելամիտ է այն, որ Ուկրաինան կարողանա ոչնչացնել կամ հակազդել այն ամենին, ինչը գալիս է այդ սահմանով։ Հեռահար զենքերի առումով մենք մեր դիրքորոշումը չենք փոխել», - ասել է ԱՄՆ ղեկավարը։ 

Օրեր առաջ Գերմանիան ևս հայտարարել էր, որ գերմանական զենքը կարող է օգտագործվել Խարկովի մարզի շրջանում Ռուսաստանի Դաշնության  հարձակումներից պաշտպանվելու համար: 

Բայդենի և Զելենսկիի հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում․ կողմերը 10 տարով պաշտպանական համագործակցության համաձայնագիր են կնքել։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում