Ռուսաստան

ՌԴ-ում հայտնել են երկրի տարածքում 87 ԱԹՍ-ի ոչնչացման մասին, Վորոնեժում նավթաբազա է վնասվել

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտնել են երկրի տարածքում 87 ԱԹՍ-ի ոչնչացման մասին, Վորոնեժում նավթաբազա է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը 87 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածությունում, որոնցից 70-ը՝ Ռոստովի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում (ՊՆ)։

«Անցած գիշեր կասեցվել է Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների վրա  ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը: ՀՕՊ հերթապահ միջոցներով կալանվել և ոչնչացվել են 2 ԱԹՍ Բելգորոդի մարզի, 2 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի, 6 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի, 6 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի, 70 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, ինչպես նաև 1 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության օդային տարածքում», - հայտնել են գերատեսչությունում։

Իր հերթին, Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր Telegram ալիքում հայտնել է, որ Լիսկինսկի շրջանի նավթաբազայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են վառելիքի ամբարներ։ Բռնկում թույլ չի տրվել, տուժածներ չկան:

Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ գիշերը խոցել են երկրի տարածքի վրա արձակված 14 հրթիռներից 7-ը և բոլոր 17 անօդաչու թռչող սարքերը։ Գիշերն ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապի ահազանգեր են հնչել, որոնք շարունակվել են գրեթե 2 ժամ։ 

Տեղադրություն

Մհեր Գանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ

Աշխարհ

Մհեր Գանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

Աշխարհ

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Եվրոպա

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիա

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալության հրաման է տվել

Ռուսաստան

Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալության հրաման է տվել

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի

Ռուսաստան

Դաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 21-ի

Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել

Ռուսաստան

Խնամքի կարիք ունեցող ՀՀ քաղաքացին Չելյաբինսկից տեղափոխվել է Հայաստան և ՄԻՊ-ի աջակցությամբ բուժօգնություն ստացել

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Եվրոպա

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան. ՏԱՍՍ

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան. ՏԱՍՍ

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

Գիտություն

Չինաստանի լուսնային զոնդը վերադարձել է Երկիր՝ Լուսնի հազվագյուտ նմուշներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում