Թուրքիա

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահները պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ, այդ թվում՝ հուլիսի 3-4-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում