Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՌԴ-ն ակնկալում է կողմերի հետ շփումներով ապահովել ԼՂ գոտում կրակի դադարեցման համաձայնության կատարումը

ՌԴ-ն ակնկալում է կողմերի հետ շփումներով ապահովել ԼՂ գոտում կրակի դադարեցման 
համաձայնության կատարումը

ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կարևորեց հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության կատարումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատեց՝ հումանիտար նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները շարունակվում են:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ անցած ուրբաթ և շաբաթ օրվա մի մասը մենք անցկացրել ենք միասին այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ շփումները, և ձեզ հետ, և Ադրբեջանի հետ,  այդ թվում պաշտպանության նախարարությունների միջոցով, թույլ կտա ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- ընդգծեց Լավրովը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, խոշոր քաղաքները, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանը անտեսել է հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցման ռեժիմը՝ ոտնահարելով իր պայմանավորվածությունները և շարունակելով ինչպես խաղաղ բնակավայրերի, մեծ քաղաքների հրթիռակոծումը, այնպես էլ շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով հարձակումներն ու հրետակոծությունները: Հոկտեմբերի 10-ից մեծաքանակ հարձակման տակ է Հադրութը: Մարտերը շարունակվում են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]