Մշակույթ

Ամեն օր երեխաներ են զոհվում. կա՛նգ առեք. Գարիկ Մարտիրոսյանը խաղաղության կոչ է անում

2 րոպեի ընթերցում

Ամեն օր երեխաներ են զոհվում. կա՛նգ առեք. Գարիկ Մարտիրոսյանը խաղաղության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գարիկ Մարտիրոսյանն ընդգծելով, որ ինքը խաղաղության կողմնակից է, փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական հակամարտության վրա: Նա «Ինստագրամի» «սթորի» բաժնում զետեղել է մի քանի գրառում՝ գրելով, որ ամեն օր երեխաներ են զոհվում, և պետք է կանգ առնել: «Մի՛ լռեք: Հայ ժողովուրդը վտանգի մեջ է: Հետո չափազանց ուշ կլինի»,- շեշտել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր, ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում