Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Այսօր մենք միանում ենք Կանադայում հայ համայնքին, աշխարհի հայերին՝ նշելու Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան արևմտյան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր, երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվել են ընդհանուր արժեքների վրա և միայն ամրացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Կանադայի վարչապետը:

Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ հայկական ծագում ունեցող ավելի քան 60 հազար կանադացի ամեն օր կարևոր ներդրում է ունենում երկրում: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայում:

«2018 թվականին ես Հայաստանում էի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում»,-նշել է Ջասթին Թրյուդոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am