Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գամալեյայի կենտրոնում մեկնաբանել են օքսֆորդյան պատվաստանյութի շուրջ ստեղծված իրադրությունը

 Գամալեյայի կենտրոնում մեկնաբանել են օքսֆորդյան պատվաստանյութի շուրջ ստեղծված իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ) ճիշտ են համարում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի օքսֆորդյան պատվաստանյութի փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը, քանի որ կամավորներից մեկի մոտ առաջացած բարդությունները շատ լուրջ Էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ինստիտուտի առաջատար մասնագետ Ֆյոդոր Լիսիցինը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել Էր, որ AstraZeneca դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում դեռեւս չեն վերսկսվել դրանց դադարեցումից հետո, որը պայմանավորված Է Մեծ Բրիտանիայից կամավորներից մեկի վիճակի վատթարացմամբ:

Նա նշել Է, որ կամավորի մոտ իսկապես շատ լուրջ բարդություններ են առաջացել՝ մկանների ատրոֆիայի հետ կապված խնդիր, միոպատիա: «Դա շատ Է մեծ տագնապ Է առաջացրել բոլոր հետազոտողների շրջանում, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա»,-հավելել Է նա:

AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվում Է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին ԱՄՆ-ում անցել Էր փորձարկումների երրորդ փուլին: Ընկերությունը պատվաստանյութը մշակում Է կապիկների ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am