Գամալեյայի կենտրոնում մեկնաբանել են օքսֆորդյան պատվաստանյութի շուրջ ստեղծված իրադրությունը

Armenpress 15:22, 16 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ) ճիշտ են համարում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի օքսֆորդյան պատվաստանյութի փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը, քանի որ կամավորներից մեկի մոտ առաջացած բարդությունները շատ լուրջ Էին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ինստիտուտի առաջատար մասնագետ Ֆյոդոր Լիսիցինը:Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել Էր, որ AstraZeneca դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում դեռեւս չեն վերսկսվել դրանց դադարեցումից հետո, որը պայմանավորված Է Մեծ Բրիտանիայից կամավորներից մեկի վիճակի վատթարացմամբ: Նա նշել Է, որ կամավորի մոտ իսկապես շատ լուրջ բարդություններ են առաջացել՝ մկանների ատրոֆիայի հետ կապված խնդիր, միոպատիա: «Դա շատ Է մեծ տագնապ Է առաջացրել բոլոր հետազոտողների շրջանում, որոնք աշխատում են պատվաստանյութի վրա»,-հավելել Է նա:AstraZeneca-ի պատվաստանյութը, որը մշակվում Է Օքսֆորդի մասնագետների հետ միասին, օգոստոսին ԱՄՆ-ում անցել Էր փորձարկումների երրորդ փուլին: Ընկերությունը պատվաստանյութը մշակում Է կապիկների ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am