Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան

ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կառույցի կողմից «սիրելի օլիգարխներ ունենալու» մասին հարցին ի պատասխան այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]