Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ 

Մասնավորապես, հատուկ ուշադրություն է հրավիրվել տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային` արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում