Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շողակաթ համայնքում ավարտական փուլում են գտնվում մեկ, ընթացքում՝ չորս սուբվենցիոն ծրագրեր

Շողակաթ համայնքում ավարտական փուլում են գտնվում մեկ, ընթացքում՝ չորս 
սուբվենցիոն ծրագրեր

 ԳԱՎԱՌ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ավարտական փուլում են գտնվում մեկ, ընթացի մեջ՝ չորս սուբվենցիոն ծրագրեր:  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ  աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց համայնքի չորս գյուղերի շինհրապարակներ: Ինչպես ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը,  Շողակաթում  իրականացվող վեց սուբվենցիոն ծրագրերից այս պահի դրությամբ ավարտական փուլում է գտնվում  Դրախտիկ, Աղբերք եւ Ջիլ գյուղերի խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի կառուցման ծրագիրը՝ 5 500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն  դրամ, որի 70 տոկոսը  հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակներ շարունակ:

Օգոստոս ամսից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են  Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի, Շողակաթի պուրակ-զբոսայգու, Աղբերքի համայնքային կենտրոնի, Դրախտիկ, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքները: Արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթի բոլոր  բնակավայրերում կգործարկվի 85 կվտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար: 

Աղբերքի համայնքային կենտրոնի եւ շենքի տարածքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ եւ մոտենում են ավարտական փուլին: Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն դրամ, որի 65 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Լուսավորության ցանցը կառուցվում է Ծափաթաղի թիվ 1, Ջիլի թիվ 6 եւ 8, Շորժայի թիվ 5 եւ 10, Դրախտիկի թիվ 10, Աղբերքի թիվ 1 եւ 2, Արտանիշի թիվ 6 փողոցներում: Ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 5 կիլոմետր: Ծրագրի ավարտից հետո  համայնքի բնակավայրերը լուսավորված կլինեն շուրջ 70 տոկոսի չափով:

Շողակաթի պուրակ-զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են երկու շաբաթ առաջ եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Սեպտեմբերի երկրորդ կեսից կսկսվի նաեւ Շողակաթի երեք փողոցների ասֆալտապատման ծրագիրը:  Կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 4 384 քառակուսի մետր մակերեսով:

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ կենսական նշանակության մի շարք ծրագրեր են իրականացվել նաեւ տեղական միջոցների կամ այլ կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին: Տեղական միջոցների հաշվին կառուցվել, սահմանազատվել եւ լուսավորվել է դեպի եկեղեցի տանող ճանապարհը: «Դիակոնիա» հասարակական կազմակերպության միջոցներով զբաղվածության կենտրոն է հիմնվել Շողակաթում, իսկ «Ավստրիական ռազմավարական զարգացման գործակալության» միջոցներով իրականացվել են արոտավայրերի բարելավման ծրագրեր: Աղբերքում կառուցվել են խմոցներ, մակաղատեղի եւ հովվի կացարան, բարեկարգվել դաշտամիջյան ճանապարհները, Ծափաթաղում կառուցվել է մակաղատեղի:

Այցի ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը եղավ նաեւ Դրախտիկի եւ Արտանիշի միջնակարգ դպրոցներում՝ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ քննարկելով նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցեր ու աշխատանքային այլ խնդիրներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]