Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Դայանա Ռիգը

Մահացել է «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Դայանա Ռիգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը 82 տարեկան հասակում մահացել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Metro-ն:

Վեց ամիս առաջ նրա մոտ հայտնաբերել են օնկոլոգիական հիվանդություն: «Մենք մեծ տխրությամբ տեղեկացնում ենք, որ Դամա Դայանա Ռիգը խաղաղ մահացել է այսօր առավոտյան: Նա եղել է տանը` իր ընտանիքի հետ»,- նշել է նրա գործակալ Սայմոն Բերեսֆորդը:

Դայանա Ռիգը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում և թատերական ներկայացումներում:

Նա հայտնի է Ջեյմ Բոնդի մասին ֆիլմում որպես Թրեյսի դի Վինչենցոյի դերակատար, ինչպես նաև «Գահերի խաղը» սերիալում իր դերով: Դերասանուհին Էմմի և Թոնի մրցանակաբաշխությունների դափնեկիր է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am