Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am