Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Ռուսաստան Լիբիայի շուրջը բանակցությունների համար

Թուրքիայի պատվիրակությունը երկօրյա այցով մեկնեց Ռուսաստան Լիբիայի շուրջը 
բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պատվիրակությունն օգոստոսի 31-ին երկօրյա այցով մեկնել Է Մոսկվա Լիբիայի եւ Սիրիայի շուրջը բանակցությունների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ այցը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ռուսաստանցի պաշտոնակիցների հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

A Haber հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակության կազմի մեջ են մտնում նաեւ ազգային պաշտպանության նախարարության եւ Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]