Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԱՃԹՆ Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ

ԱՃԹՆ Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց 
ունեցող երկրի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ 

«Այդ առումով, Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրանցված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար»,- նշել է փոխվարչապետը:

Ավինյանը հայտնել է, որ Միջազգային խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am