Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1021920.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հուլիսի 15-ին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամը 12:00-ից կմեկնարկիԿենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:
Պատգամավորները կքվեարկենՏեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանը կքննարկի և կքեարկի նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի քան այլ օրինագծեր: