Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին։ ԼՐԱՑՎԱԾ

Իտալացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին։ ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մասսիմիլիանո Կապիտանիոն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կապիտանիոն նշել է, որ ակնկալում է շուտափույթ վերադարձ խաղաղությանը:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Որպես խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար ակնկալում եմ շուտափույթ վերադարձ խաղաղության, ինչպես նաև իրավունքների, պատմության և ինքնության հանդեպ հարգանքի լիակատար դրսևորման»,- նշել է Կապիտանիոն:

Իտալացի մեկ այլ պատգամավոր՝ Ալեխանդրո Պագանոն, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հիշատակել է իրենց հավատքի համար 1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի ձեռքով նահատակված 1.5 հայերին, նշելով, որ նույնն այսօր կատարվում է արդեն Ադրբեջանի կողմից:

«Համերաշխությունս եմ հայտնում Հայաստանին, որը բազմիցս քրիստոնյա աշխարհի հենակետի դերն է ստանձնել: Այդ մասին մեզ ամեն օր հիշեցնում են 1915թ. իսլամական Օսմանյան Թուրքիայի կողմից նահատակված միլիոնավոր հայերը: Հայաստանը դարձյալ այդ դերում է, այս անգամ Ադրբեջանի գրոհի ներքո»,- գրել է Պագանոն:

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, LEGA NORD կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին միացել է Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված համերաշխության արշավին․ «Համերաշխություն ենք հայտնում դարեր շարունակ զրկանքներ տեսած Հայաստանին ու իր ժողովրդին։ Թող խաղաղությունը հաղթի բռնությանը։ Ողջ Լեգան (LEGA NORD- Իտալական քաղաքական կուսակցություն) հուսով է, որ այդպես կլինի։ Մենք Հայաստանի կողքին ենք»։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հուլիսի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am