Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Իրանը հարգում է Հայաստանի որոշումը․ Իրանի դեսպանը՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու մասին

Իրանը հարգում է Հայաստանի որոշումը․ Իրանի դեսպանը՝ Իսրայելում ՀՀ 
դեսպանություն բացելու մասին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպան Զոհուրին նշել է, որ Իրանը հարգում է Հայաստանի որոշումները։
«Մեր երկրի դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է, այն զգայուն վերաբերմունքը, որ մենք ունենք, աշխատում ենք, որ մեր հարևանների հետ խնդիրներ չառաջացնի: Իսկ Իսրայելը միշտ փորձել է մեր հարևանների հետ մեր լավագույն հարաբերությունները փչացնել: Իրանը հարգում է Հայաստանի որոշումը։ Մեր մտահոգությունները միշտ արտահայտում ենք պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ և չենք ցանկանում դրանք փչացնել»,- ասել է Իրանի դեսպանը: 
2019 թվականի սեպտեմբերի 19-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Իսրայելի Պետությունում՝ Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին:
Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի, և Հայաստանը երբևէ չի իրականացրել և որևէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ որևէ այլ գործընկերոջ: 
Ինչ վերաբերում է Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին, Մնացականյանն ընդգծել էր, որ երկու երկրների միջև երկխոսությունը շատ ակտիվ է և ներառական, ինչպես նաև ձևավորվել է բավական մեծ ծավալի օրակարգ։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ