Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց

Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը 
կներկայացվի առցանց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կմատուցվի առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային արվեստի երկրպագուները համերգի տեսաձայնագրությունը կարող են դիտել հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Պարահանդես-դիմակահանդես»-ում Գուստավ III-ին  մարմնավորում է  ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, Ռենատոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը: Ամելիայի դերակատարումը ստանձնել է Աննա Այվազյանը, իսկ Ուլրիկայի դերակատարումը՝ Ինգա Կարապետյանցը:

Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը: Համերգին մասնակցում են վոկալ-երգչախմբային
մասնագիտական դպրոցի սաները: Գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է, խմբավարը՝ Լուիզա Գրիգորյանը:

 Երեք գործողությամբ օպերայի լիբրետոյի հեղինակը Անտոնիո Սոմման է: Առաջնախաղը կայացել է 1859  թվականի փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Շվեդիայի արքա Գուստավ III-ի սպանության պատմության վրա հիմնված օերան գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։

Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի խոշորագույն օպերային թատրոններում։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am