«Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել Գրիզմանի տրանսֆերը
11:43, 23 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի տրանսֆերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի էլ մտածում նույնիսկ վարձավճարով ֆուտբոլիստին այլ թիմի տրամադրելու մասին: Ինքը` ֆուտբոլիստը, ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից և տադիր է պայքարել իր տեղի համար մեկնարկային կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են «ՄանչեսթերՅունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաևֆրանսիական ՊՍԺ-ին: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում