Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, նշելով, որ ճիշտ է այն լուրը, որ Թորոսյանը կոնտակտավորի կոնտակտավոր է:

«Լուրը ճիշտ է, ինքնամեկուսացված է: Թեստ հանձնել է»,- ասաց Նիկողոսյանը:

Մայիսի 14-ի կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ինքնամեկուսացված է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am