Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։

Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։  

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am