Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 10 հազարով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է ավելի քան 10 հազարով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356հիվանդմահացել է:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը հաղթահարել է և հիվանդանոցից դուրս է գրվել 1456 մարդ երկրի 68 ռեգիոնում: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով:

Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ նոր վարակվածներից 5 հազար 352-ի դեպքում ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Դաղստանում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում