Հասարակական

Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական «SkyUp» ընկերության չարտերային թռիչքով բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ Կիևից կտեղափոխվեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հայերի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ուկրաինական «SkyUp» ավիաընկերության հետ՝ ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Չարտերային թռիչքի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում էՈւկրաինայի Հայերի միությաննախագահ ՎիլենՇատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը»,- նշում են դեսպանությունից։

Ինքնաթիռում առկա է 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի, Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է ն «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում):

«Թռիչքը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»,- հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Այս թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում