Միջազգային

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար. Լատվիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար. Լատվիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցի առթիվ իր ուղերձում նշել է Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ­-իհետ հարաբերությունների խթանման խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Մարիա Գոլուբևան: Պատգամավորը տեսաուղերձը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այս շաբաթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում հայ ժողովրդի նահատակների հիշատակին, ովքեր զոհը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների։ Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլ նաև մեզ բոլորիս համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ Երբ մենք վառ ենք պահում անցյալի ողբերգական էջերի հիշողությունները, մենք դա անում ենք նաև որպես դաս մեզ, մեր ազգերի և ամբողջ աշխարհի համար, որպեսզի խուսափենք ատելության, անհանդուրժողականության և անարդարության խոսքի ցանկացած դրսևորումից»,-նշել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Լատվիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում