Սպորտ

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի երկրորդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի երկրորդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Ֆաբիանու Կարուանան 3:2 հաշվով հաղթել է Դին Լիժենին, իսկ Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Այժմ առաջատարներն են Մագնուս Կարլսենը և Ֆաբիանու Կարուանան, ովքեր ունեն 5-ական միավոր:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում