Սպորտ

Բասկետբոլի ընտրանին 3x3 Եվրոպայի առաջնությունում պարտություններ է կրել

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի ընտրանին 3x3 Եվրոպայի առաջնությունում պարտություններ է կրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի թիմը մասնակցեց Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կայացած 3x3 Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային առաջին օրը Հայաստանը պարտվեց Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականներին, իսկ խաղային երկրորդ օրը պարտություն կրեց Ալբանիայի և Կոսովոյի թիմերից:

Մինչև 19 տարեկան բասկետբոլիստների Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Արեգ Վաթյանի գլխավորությամբ: Այս մրցաշարին մասնակցելով՝ Հայաստանն առաջին վարկանիշային միավորները վաստակեց։

Վերջին անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում