Սպորտ

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը Հայաստանի և Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում է

2 րոպեի ընթերցում

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը Հայաստանի և Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: 

Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում։ 

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական ամուր կապերն ու համոզմունք հայտնել՝ սպորտի ոլորտում համագործակցության խորացումն անպայմանորեն նպաստելու է միջպետական կապերի ամրապնդմանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանում մայիսի 24-26-ն անցկացված ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովին ակտիվ մասնակցության համար: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող այլ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում