Սպորտ

Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը

2 րոպեի ընթերցում

Եվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիան հյուրընկալում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային կարևորագույն մրցաշարը` Եվրո-2024-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեռևս 2018 թվականին ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ Գերմանիան ընտրվեց մրցաշարը հյուրընկալող երկիր: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում անցկացվել է 1988 թվականին, այնուհետ 2024 թվականին: Իսկ մրցաշարում գերմանացիները հաղթել են 1972, 1980, 1996 թվականներին:

Որպես հյուրընկալող երկիր, Գերմանիայի Եվրո-2024-ի բացման խաղում` հունիսի 14-ին, Մյունխենի «Ֆուտբոլ Արենա»-ում կմրցի Շոտլանդիայի հետ (հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին):

 

Եվրո-2024-ի խմբերը

A  Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա

B  Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա

C  Սլովենիա, Դանիա, Սերբիա, Անգլիա

D Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա

E  Բելգիա, Սլովակիա, Ռումինիա, Ուկրաինա

F  Թուրքիա, Վրաստան, Պորտուգալիա, Չեխիա

 

Հյուրընկալող քաղաքները

 

Գերմանիայի 10 քաղաքները` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարդը կհյուրընկալեն Եվրոպայի առաջնության ոչ միայն խմբային փուլի, այլ նաև հաջորդ փուլերի խաղերը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի 14-ին):

Մրցաշարի ֆավորիտ թիմերը

 

Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիան է: Ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր մրցաշարից առաջ, այս տարի ևս ֆուտբոլային գերտերությունները` Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան Իսպանիան, Նիդեռլանդները, Իտալիան հաղթողի հիմնական ֆավորիտներից են: 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը` հունիսի 14-ին, կկայանա մեկ հանդիպում` Գերմանիա-Շոտլանդիա (մեկնարկը` 23:00-ին): 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում