Սպորտ

Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտու»-ից

1 րոպեի ընթերցում

Եվհենի Ցիմբալյուկը հեռանում է «Ուրարտու»-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Եվհենի Ցիմբալյուկը չի շարունակի համագործակցությունը թիմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ուկրաինան ներկայացնող ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշեն են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը միացել էր «Ուրարտու»-ին 2022 թվականի սեպտեմբերին։

Ցիմբալյուկը թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում և դարձել է 4 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Եվհենին «Ուրարտու»-ի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում