Էդուարդ Սպերցյանի ծառայությամբ հետաքրքրված է ՊՍԺ-ն. ռուսական ԶԼՄ-ներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը հնարավոր է համալրի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը թիմի կազմում ցանկանում է տեսնել կիսապաշտպանությունից հարձակման գիծ արագ տեղափոխվող ֆուտբոլիստի, որին համապատասխանում է Էդուարդ Սպերցյանը:
Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի ծառայությամբ հետաքրքրված են իտալական ակումբներից մի քանիսը` «Յուվենտուս»-ը, «Լացիո»-ն, «Նապոլի»-ն և «Ֆիորենտինա»-ն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից է: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդար»-ը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն: