Սպորտ

Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը

2 րոպեի ընթերցում

Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունն այս տարի կրկին Հայաստանում ՈՒԵՖԱ EURO 2024-ի ցուցադրման գլխավոր գործընկերն է։ 

Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 51 հանդիպում, որոնցից վեցն ընթանալու են զուգահեռ`նույն ժամին։ Ուստի բոլոր խաղերը դիտելու հնարավորություն կունենան միայն Ucom-ի բաժանորդները՝ ունենալով բացառիկ հասանելիություն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքին։ 

«Առաջին անգամը չէ, որ Ucom-ը հանդես է գալիս որպես ֆուտբոլային եվրոպական մրցաշարի ցուցադրման գլխավոր գործընկեր, և մեր բաժանորդները սովոր են, որ իրենց համար այս մրցաշարը պիտի վերածվի տոնի։ Մենք պարզապես պարտավոր էինք նրանց հույսերն արդարացնել, ու այժմ բոլորս մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք մեր սիրելի թիմերի խաղերին հետևելու լավագույն որակով Ucom-ի ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը։ Այս կապակցությամբ հունիսի 18-ից սկսած բոլոր ֆուտբոլասերները կկարողանան օգտվել Ucom–ի ևս մեկ առաջարկից՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում  կարող են ձեռք բերել TV iFFALCON LCD Smart 4K TV 55’ հեռուստացույցն ընդամենը 139.900 դրամով: Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց՝ 4K-HDR Google TV, Հայաստանի ամենաարագ տան ինտերնետին հասանելիություն, մինչև 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։

Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին EURO 2024-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Սպորտ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Սպորտ

Podcast-Sport. Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Փարիզ-2024-ում

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է ՕԽ ջահի փոխանցումավազքին

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Սպորտ

Podcast-Sport. Եվրո-2024-ի ամփոփում ֆուտբոլային մեկնաբանների հետ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում