Ինովացիա

Ucom-ը կշարունակի իր բնականոն աշխատանքը. ընկերության կառավարման խորհրդի հայտարարությունը

4 րոպեի ընթերցում

Ucom-ը կշարունակի իր բնականոն աշխատանքը. ընկերության կառավարման խորհրդի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նախօրեին հիմնադիր բաժնետերերի խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու և լուծում գտնելու ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերը սթրեսային են եղել Ucom-ի աշխատակիցների, բաժանորդների, գործընկերների և հանրության համար։ Մենք տեղեկացված ենք, որ այս իրավիճակում ընկերության բարձրագույն մարմնի լռությունը աշխատակիցների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ բերել։ Սակայն մենք գործել ենք իրավական ու էթիկական նորմերը պահպանելու սկզբունքով՝գիտակցելով, որ լռությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. Մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել։

Նախ, մեր շնորհակալությունն ենք հայտնում Ucom-ի աշխատակիցներին՝համատեղ անցած ճանապարհի ու հայկական տելեկոմի պատմությունը կերտելու համար։Այդ պատմության մեջ Հայկն իր կարևոր ներդրումն ունի, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Լիահույս ենք, որ նա կշարունակի կիսել իր փորձառությունը Ucom-ի կառավարման խորհրդում՝ որպես համասեփականատեր ներկայացված լինելով: Բացի այդ, հավատում ենք, որ ի բարօրությունUcom-ի մեծ թիմի, բոլոր բաժնետերերը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝առանց որևէ աշխատակցին վնասելու քայլերի։

Անդրադառնալով մամուլում շրջանառված տեղեկատվական միֆերին ընդգծենք, որ, այո՛, Ucom-ը հայկական ընկերություն է և այն, բնականաբար չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝ ոչ մի «գործարքի» դիմաց։ Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Բաժնետերերի մասով էլ հիշեցնենք, որ հիմնադրման օրվանից տարիներ շարունակ խոշորագույն միջոցներ, սոցիալական կապիտալ ու հնարավորություններ եններդրվել Ucom-ի կայացման համար՝ շարունակելով հավատալ U-թիմի տեսլականին։ Ի դեպ, 12 տարիների ընթացքում բաժնետերերը երբևէ դիվիդենտ չեն վերցրել։

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։

Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և մենք բոլորս պատասխանատու ու հաշվետու ենք մեր թիմակիցների, մեր հաճախորդների ու գործընկերների, ինչպես նաև լայն հանրության առջև։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր»։

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում