Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքները կարող են կրճատվել
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է կրճատել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների թիվը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը:
ՈՒԵՖԱ-ն մտահոգված է, որ Հռոմը և Բիլբաոն չեն հասցնի նախապատրատսվել Եվրոպայի առաջնությանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թեպետ Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով, սակայն վերջնական ժամանակացույցը և քաղաքների մասին պաշտոնական լուրեր չկան:
Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն տեսակոնֆերանսին ընթացքում որոշում է ընդունել հետաձգել Եվրո-2020-ը մեկ տարով: Այն կկայանա 2021 թվականին:
Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում