Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել. Euronews
2 րոպեի ընթերցում
![Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել. Euronews](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երկրիբազմաթիվ բնակիչներ չունեն բժշկական ապահովագրություն: Եվ թե ինչ ֆինանսավորմամբ պետք է կազմակերպվինրանց բուժումը, դեռ հայտնի չէ: Իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս թեմային:
«Մենք հիմա կոնգրեսի միջոցով փորձում ենք նոր հնարավորություններ սահմանել, որոնք թույլ կտան այդ մարդկանց ստանալ գումար և դրանով վճարել բուժման համար: Նախկին օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակում չեն աշխատում»,-ասել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաների ու սարքավորումների խնդրին: Նա նկատել է, որ առաջիկայում կսկսեն ժամանել առաջին խմբաքանակները, իսկ պահուստ ունենանալու համար ժամանակ է պետք: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքը կարող է արտադրել անհրաժեշտ սարքավորումներ:
«Մենք ներկայում որպես երաշխավոր ենք հանդես գալիս, ապահովագրում ենք, սակայն ուղղակի ձևով չենք զբաղվում պատվերների տեղակայմամբ»,-ասել է նա:
Բժշկական անձնակազմն իր զարմանքն է հայտնել անհրաժեշտ պարագաների պակասության առնչությամբ: Նրանք պհանջում են անհապաղ լուծել այդ հարցը: