Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստան կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով

Հայաստան կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման 
արարողության մասնակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է 2020 թվականի մարտի 20-ի N7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պարետի՝ մարտի 21-ի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1.Որոշման 1-ին կետի «անհետաձգելի կարիքների առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին: Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը:» բառերով:

2.Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները ևերեխաները, ամուսինը, կինը»,-ասված է որոշման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am