Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում քաղաքային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանը ախտահանիչ գործողություններ է իրականացնում 
քաղաքային տրանսպորտում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններում հետևում է բացառապես ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մենք նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գործողություններն իրականացնում ենք միայն առողջապահության նախարարության հրահանգներից ելնելով: Երևանի մետրոպոլիտենում և վերգետնյա քաղաքային տրանսպորտում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Նմանատիպ պաշտպանիչ գործողություններ իրականացվում են նաև ոչ համաճարակային իրավիճակների ժամանակ»,- նշեց Կարապետյանը:

Մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել, առաջին դեպքն արձանագրվել էր մարտի 1-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]