Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն համեմատեց 1991թ. հանրաքվեի հետ

Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն համեմատեց 1991թ. 
հանրաքվեի հետ

ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն համարում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի գործընթացի շարունակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Հայաստանում կան բազմաթիվ «ոչիստներ», որոնք ասում էին՝ եկեք Սահմանադրական դատարանի այս խնդիրը լուծենք միջազգային համագործակցության արդյունքում, բայց մենք ասացինք, որ այս խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ։ Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային գործընկերությունից հրաժարվում ենք։ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, եթե նա իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պետք է հաշվի նստի այդ կամքի հետ։ Սա 1991թ. Սահմանադրական հանրաքվեի շարունակությունն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ երկու հանրաքվեները միավորում է նաև իրենց կողմից քարոզարշավի համար ընտրված տարբերանշանը, որը նաև 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի խորհրդանիշերից է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներն և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am