Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու
13:52, 6 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 6-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հեռախոսազրույց Է տեղի ունեցել Էրդողանի եւ Պուտինի միջեւ, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում Է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն Է»,-ասել Է Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում