Միջազգային

Չինաստանում նոր կորոնավիրուսը 8 – 15 րոպեում հայտնաբերող թեստ են մշակել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում նոր կորոնավիրուսը 8 – 15 րոպեում հայտնաբերող թեստ են մշակել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի Ուսի քաղաքում շտապ թեստ Է մշակվել նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման համար: Ինչպես հունվարի 31-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի Գիտության եւ տեխնոլոգիաների վարչությունը, հավաքանին թույլ Է տալիս արդյունքն ստանալ 8 – 15 րոպեի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շտապ-թեստը բարձր զգայունություն ունի, այն պարզ Է օգտագործման մեջ եւ հարմար՝ փոխադրելիս: Վիրուսի հայտնաբերման անալիզի արագ կատարման համար համապատասխան հավաքանին մշակել են Վիրուսային հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային ինստիտուտի փորձագետները՝ Ուսի քաղաքի բարձրտեխնոլոգիական ընկերություններից մեկի հետ համատեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում