Միջազգային

Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Brexit-ի շուրջ գործարքը

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը վերջնականապես հաստատեց Brexit-ի շուրջ գործարքը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հաստատել Է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը: Այդ մասին ասված Է խորհրդի՝ հունվարի 30-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, Մեծ Բրիտանիան կկարողանա հունվարի 31-ի կեսգիշերին լքել Եվրամիությունը, որում կմնա 27 անդամ երկիր:

Փետրվարի 1-ից Բրյուսելը եւ Լոնդոնը կկարողանան սկսել նոր հարաբերությունների կառուցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում