«Ֆաուստ. ծես» ներկայացմամբ մեկնարկեց «Արմմոնո» միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի «Ֆաուստ. ծես» մոնոներկայացմամբ ապրիլի 30-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնին, որը կանցկացվի մինչև մայիսի 4-ը, մասնակցում են դերասաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում ցուցադրվելու է 22 մոնոներկայացում ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում:

«Փառատոնը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր հարթակներ, նոր ժանրեր: Մենք փորձում ենք ժամանակին համընթաց բեմադրություններ ընդգրկել, լինել հետաքրքիր մեր հանդիսատեսի համար»,-նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նա ընդգծեց, որ անում են ամեն հնարավորը, որ ցանկացած թատերասեր գտնի մի ներկայացում, որը կհիշի մինչև հաջորդ փառատոնի մեկնարկը:

Անտոն Մոզգալյովը ասաց, որ ներկայացումը ռուսական հոգեբանական դրամատիկական թատրոնի և ֆիզիկական եվրոպական դասական թատրոնի համադրություն է: «Ժեստերի, պլաստիկ շարժումների, հայացքի, խոսքի միջոցով պատմում եմ Ֆաուստի պատմությունը»,-ներկայացրեց նա:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն:

Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա