Հասարակական

Մեկնարկեց «Ոզնի-2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի երկրորդ փուլը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոզնի-2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը 6-11-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, հետաքրքիր աշխատանքներ ստեղծելու համար զարկ տալ երևակայությանը: Մրցույթի երկրորդ փուլն անցկացվեց մայիսի 17-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:

«Սկզբում մրցույթն իրականացվում էր միայն Երևանում, բայց տարիների ընթացքում ընդգրկվեցին նաև ՀՀ մարզերը: Մրցույթի մասնակցության հրավերն ուղարկում ենք Հայաստանի բոլոր դպրոցներ, ստանում աշխատանքներ, որոնք մասնակցում են առաջին փուլին: Ներկայացված գործերից լավագույններն անցնում են երկրորդ փուլ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մրցույթի համահեղինակ և կազմակերպիչ Մարիաննա Թովմասյանը:

Երկրորդ փուլ են անցել հանրապետության 343 դպրոցի մասնակիցներ: Այդ դպրոցներից 40-ը Երևանում են:

Համահեղինակի խոսքով` «Ոզնիի» առանձնահատկությունն այն է, որ մրցույթը մասնակցության վճար չունի: Առավելություններից է նաև այն, որ մասնակիցներից շատերն ընթացքում հստակ կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում` նախապատվությունը տալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Թովմասյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսի սկզբին: Կհրավիրվեն բոլոր մասնակից դպրոցները, կստանան մասնակցության վկայագրեր, հաղթողները պատվոգրեր և մրցանակներ: Մրցանակաբաշխության կցուցադրվեն բոլոր հաղթած աշխատանքները:

Ութերորդ դասարանի աշակերտ Հրանտ Սահակյանը երրորդ անգամ է մասնակցում մրցույթին: «Վեցերորդ և յոթերորդ դասարաններում հաղթել եմ և շատ ոգևորված եմ: Այս տարի մեզ հանձնարարված է «Microsoft word shape»-ով որևէ պատկեր նկարել: Անհամբերությամբ սպասում եմ արդյունքներին»,-ասաց Հրանտը և խոստովանեց, որ ինֆորմատիկան այն առարկան է, որն իրեն շատ է օգնել մասնագիտական ընտրության հարցում. որոշել է ծրագրավորող դառնալ:

Երևանի թիվ 87 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Թևոսյանն ընդգծեց, որ երրորդ տարին է, ինչ իր աշակերտները հաղթում են այս մրցույթում: «Այս տարի վեց աշակերտի եմ ներկայացնում այստեղ: Հավանում եմ մրցույթը, սակայն մի առաջարկությամբ կցանկանայի հանդես գալ: Առաջին փուլում մենք դպրոցից աշխատանքներ ենք ուղարկում, և դրանց մի մասն անցնում է հաջորդ փուլ, բայց մենք չենք տեսնում մյուս դպրոցների առաջադրած գործերը: Կցանկանայինք դիտել դրանք և համեմատել»,-շեշտեց ուսուցչուհին:

Առաջին անգամ «Ոզնի» համակարգչային մրցույթը անցկացվել է 2009 թվականին երկու դպրոցների՝Լեոյի անվան թիվ 65ևԳ. Նժդեհի անվան թիվ 161դպրոցների աշակերտների միջև: Մրցույթի գաղափարը այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներինն է (Ռուզաննա Նիկոյան, Մարիաննա Թովմասյան): Նրանց նպատակն էր առավել հետաքրքիր դարձնել«Ինֆորմատիկա» առարկան, հնարավորություն տալ աշակերտներին ստուգել իրենց համակարգչային գիտելիքները, համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել ստեղծագործական միտքը, ինչպես նաև ստեղծել միջդպրոցական կապ:

Հայերեն

Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ-ի ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է բեռնատար ավտոմեքենա․ տուժածներ չկան

Կրեմլը ստուգում է, թե որքան հեռու կգնա Թրամփը Եվրոպայի դեմ պատժամիջոցների հարցում. Bloomberg

«Արարատ-Արմենիա»-ն սկզբունքային խաղում հաղթեց «Փյունիկ»-ին

Գյումրիում ընտրակաշառքի գործով մեղադրյալներից 5-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է iPhone-ի ծրագրային յուրաքանչյուր թարմացման համար ԵՄ-ում սահմանել 10 ցենտ վճար

ԱՄՆ նախագահը հայտարարել է Կանադայի վարչապետի հետ արդյունավետ զրույցի մասին