Կին և տղամարդ, սեր, վեճեր. «Արմմոնո» փառատոնին կայացավ «Քարանձավի մարդը» ներկայացման առաջնախաղը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարանձավի մարդը» ներկայացումը զվարճալի, միևնույն ժամանակ խորիմաստ պատմություն է այն մասին, թե ինչպես են կանայք և տղամարդիկ փոխհարաբերվում: Նրանք կողքի աչքով են հետևում իրենց սեփական վեճերին ու պատմություններին և ակամայից սկսում ծիծաղել այդ ամենի վրա:

Ներկայացումը, որի բեմադրիչը Տաթև Ղազարյանն է, իսկ դերակատարը՝ Նարեկ Բաղդասարյանը, ցուցադրվեց բացօթյա հարթակում «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Բաղդասարյանն ասաց, որ իր համար եռակի դժվար էր, քանի որ առաջնախաղ էր, ժանրը նոր էր: «Ես դրամատիկ թատրոնի դերասան եմ, իսկ այս ներկայացումը Stand Up ոճում է, բացի այդ խաղում էի բաց տարածքում, դա էլ քիչ է, սրճարանի բաց տարածքում: Ինձ համար սա հետաքրքիր փորձություն էր: Համավարակի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը շատերիս ստիպեց մի փոքր այլ կերպ մտածել, երևակայությունը զարգացնել: Կուզեմ երբեմն հետաքրքիր փորձությունների ենթարկվել»,-խոստովանեց նա:

Դերասանի խոսքով՝ հավանաբար յուրաքանչյուր հանդիսատես կարող է ինչ-որ բան գտնել, քաղել ներկայացումից: «Ճիշտ է՝ շատ ծեծված թեմա է՝ կին-տղամարդ հարաբերություններ, բայց այս դեպքում ամեն բան շատ հետաքրքիր է մեկնաբանվում: Պարզվում է՝ քարանձավում ապրելու ժամանակներից մինչ օրս կին-տղամարդ փոխհարաբերություններում շատ բան չի փոխվել. փոխվել են հարաբերությունների որոշ ձևեր, բայց էությունը նույնն է մնացել: Մենք մինչ օրս որսորդի և հավաքողի սկզբունքով ենք ապրում»,-շեշտեց Բաղդասարյանը:

«Արմմոնո»փառատոննայստարինվիրվածէՀրանտՄաթևոսյանիծննդյան85-ամյակին:Փառատոնիներկայացումներըանցկացվումենբացօթյա՝ հարթակներումխստորենպահպանելովհակահամաճարակայինկանոնները:

Բեմադրություններըցուցադրվումեննաևառցանց՝միաժամանակուղիղհեռարձակմամբ,քանիորհանդիսատեսիթույլատրելիքանակըսակավաթիվէ: «Արմմոնո»-ինմասնակցումենդերասաններՆարեկԲաղդասարյանը,ԼիլյաՄուկուչյանը,ՆաիրաԵդիգարյանը,ԴավիթԱբրահամյանը,ՀՀժող.արտիստՀակոբԱզիզյանը,ՀՀվաստ.արտիստՄայիսՍարգսյանը և այլք:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը