Քաղաքականություն

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում