1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու ժամանակ խոսեց նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորները իրենց թույլ կտան խախտելու ՀՀ Սահմանադրության կետերը:

«Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում: «Թավշյա հեղափոխությունից» հետո արդեն այդ ցավի ապրումները վերացել են և փոխարենը ժամանակ է եկել, երբ ոչ մի իշխանավոր այլևս չի կարող Սահմանադրության որևէ կետ խախտել: Համոզված եմ, որ նոր Հայաստանում մարդիկ կապրեն օրենքի գերակայության ներքո, իսկ մենք արդեն դարձել ենք օրենքի երկիր: Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»,- «Արմենպրես»,-ի տեղեկացմամբ ներկաներին դիմեց Արայիկ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]