Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո  լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:

Պատգամավորները քննարկում են ստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչարեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ էին: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]