Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է իր և ՀՀ նախագահի հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է իր և ՀՀ նախագահի հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը կրկին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացրել է Փաշինյանը։

ՀՀ նախագահի հետ նրա նախորդ հանդիպումը կայացել էր ապրիլի 26-ին, իսկ առաջին հանդիպումը՝ ապրիլի 21-ին՝ Հանրապետության հրապարակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում