Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին

 Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության 
բովանդակությունը կյանքի կոչելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր Սահմանադրությունը հիմք դարձավ արմատապես փոխելու քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները: Ազգային ժողովում իր ելույթում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Վերջին օրերին և ամիսներին մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի: Այստեղ շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում: Խորհրդարանական կառավարման ձևը իր ավարտուն տեսքի բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:

Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ անկախության առաջին տարիներին գերակշռում էր այն մոտեցումը, որ կայունություն ունենալու համար պետք է ապավինել նախագահի իշխանության դերակատարմանը, այդ տարիներին ավելի մեծ էր վախը քաոսային հնարավոր իրավիճակներից, քան նախագահին լայն լիազորություններով օժտելուց: «Մինչդեռ այսօր արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակա­յություն շարունակում է մնալ հավասա­րակշռված, վերահսկելի ու պա­տաս­­խանատու իշխանություն ունե­նալու խնդիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ կառավարման նոր համակարգում ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ, իսկ դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ապրիլի 17-ի ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]